Skip to content

Մեր պատմությունը

\”ԱՎԵՐՍ\” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.:

1999թ.-ից ընկերությունը զբաղվում է ծխախոտի ներմուծմամբ, դիստրիբյուցիայով և վաճառքով: Առաջին պայմանագիրը կնքվել է 1999թ. Gallaher Group -ի Gallaher Ukraine կազմակերպության հետ` Sobranie Black Russian և Sobranie Pinks ծխախոտների ներմուծման վերաբերյալ:

Այնուհետև կնքվում են պայմանագրեր հունական Karelia Tobacco Company և գերմանական Reemtsma CigarettenFabriken GMbH (Imperial Tobacco Group) ընկերությունների հետ:

Հետագայում ընկերությունը սկսում է ներմուծել 9 հռչակավոր ընկերությունների (Reemtsma CigarettenFabriken GmbH, Karelia Tobacco, Gallaher Group, Altadis, Scandinavian Tobacco, Imperial Tobacco, Papastratos, Concord Tobacco, ETI) արտադրած տեսականու մեծ մասը և հանդիսանում է այդ ընկերությունների միակ դիստրիբյուտորն ու պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ տարածքում:

Արդյունավետ աշխատանքի արդյունքում ստեղծվում է առաքիչների խումբ` բաղկացած 40 հոգուց, որոնք զբաղվում էին ծխախոտի անմիջական մատակարարմամբ վաճառակետերում: Ձեռք է բերվում 15 ավտոմեքենա: Յուրաքանչյուր ավտոմեքենան նախատեսված է 2 առաքիչի համար: Երևան քաղաքի մատակարարմամբ զբաղվում է 15 խումբ, իսկ մյուս 5 խումբը զբաղվում են ծխախոտի մատակարարմամբ ՀՀ ամբողջ տարածքով:

Այնուհետև պահանջարկ է առաջանում ստեղծել մարքեթինգի խումբ` ընդունվում են նոր աշխատողներ, գնվում են ավտոմեքենաներ:

Ընդլայնվում է գրասենյակը` կառուցվում է նոր մասնաշենք: Գրասենյակը համալրվում է համակարգիչներով և բոլոր անհրաժեշտ պարագաներով. աշխատանքի համար ստեղծվում են բոլոր պայմանները:

Ստեղծվում են գրասենյակներ Վանաձորում և Գյումրիում: Աշխատակազմը համալրվում է նոր մարդկանցով: Աշխատակիցների քանակը հասնում է 180 հոգու:

2005թ. ընկերությունը սկսում է հետաքրքրվել սիգարներով և դառնում է դիստրիբյուտոր և պաշտոնական ներկայացուցիչ այնպիսի համաշխարհային ընկերությունների ինչպիսիք են Oettinger Group, Altadis Usa, Scandinavian Tobacco և Habanos ընկերությունները: Բացվում է Davidoff խանութ-սրահ, որտեղ ներկայացված է Ավերս ՓԲԸ-ի կողմից ներմուծվող ամբողջ տեսականին` ծխախոտներ, սիգարներ և էքսկլյուզիվ աքսեսուարներ:

\”Ավերս\” ՓԲԸ-ն ՀՀ խոշոր հարկատուներից մեկն է:

Համաշխարհային գլոբալիզացիայի արդյունքում մի շարք ընկերություններ միավորվում են, օրինակ ինչպես Reemtsma CigarettenFabriken GmbH, Altadis և Imperial Tobacco ընկերությունները միավորվում են և դառնում Imerial Tobacco Group:

Այժմ \”Ավերս\” ՓԲԸ-ն հանդիսանում է Imperial Tobacco Group և Karelia Tobacco Group ընկերությունների միակ դիստրիբյուտորը և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ տարածքում:
Ներկայումս ՙԱվերս՚ ՓԲԸ-ում աշխատում են ավելի քան 90 աշխատակից: Վաճառքի խումբը մատակարարում է ՀՀ ամբողջ տարածքի 90 տոկոսը:

Պատկերասրահ